Յայտարարութիւն (Կոչ)
Արեւմտեան Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի
Յարգելի հայրենակիցներ,
Մենք բառերը չենք ծամծմի, ոչ էլ անտեղի ակնարկներ կ’անենք:
Սիրիայի հակամարտութեան սկզբից ի վեր, բազմաթիւ ընտանիքների ջարդերից, մեր սրբավայրերի ոչնչացումից, բնակչութեան մի մասի արտաքսումից յետոյ հայերի վիճակը շարունակում է վատթարանալ:
Հարիւրաւոր հայ ընտանիքներ, ովքեր հնարաւորութիւն ունէին, լքեցին Դեր Զօրը, ոմանք լքեցին Հալեպի տարածաշրջանը, Ռաս ալ Այն եւ Ռաս ալ Արաբ քաղաքները, որպէսզի վերամիաւորուեն Էլ Հասակէ եւ Գամըշլի տարածաշրջաններում: Այս տարածքները միակն են, որ մինչ այժմ պաշտպանւում է տարածաշրջանի ժողովրդավարական ինքնապաշտպանութեան բանակի զինուած ուժերի (YPG) կողմից: Գնահատելով եւ յարգելով այս կազմակերպուած գործունէութիւնը, այնուհանդերձ գտնում ենք, որ մեր ընտանիքների պաշտպանութեան համար
առաջին պատասխանատուն մենք ենք: Հազարաւոր այլ ընտանիքներ Հալեպում, որը գտնւում է շրջափակման մէջ, ապրում են սարսափելի պայմաններում:
Ցանկանում ենք եւս մէկ անգամ պարզաբանել, որ իրավիճակը թելադրում է հետեւեալը. չենք ենթարկուի ոչ մի տեսակի ճնշումների ու բռնութիւնների, որոնք մեր ժողովրդի համար էթնիկ ոչնչացման իրական վտանգ են պարունակում:
Մէկ տարուայ ժամանակահատուածում, սա մեր երկրորդ պաշտօնական կոչն է
Սիրիայի մեր հայրենակիցներին ուղղուած սպառնալիքների եւ վտանգների վերաբերեալ, որով դիմել ենք բոլոր հայկական կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ հայ եկեղեցուն եւ հայկական Հանրապետութեանը:
Մենք յայտարարում ենք աշխարհի հայերի զօրակոչաջակցելու, դիմադրելու փոթորկալից ծայրայեղ իրավիճակին, որ տիրում է Հասակէ եւ Գամըշլի շրջաններում: Ձեր մասնակցութիւնը հայկական դիմադրութեանը
կենսական նշանակութիւն ունի, այն մեծ պատասխանատուութիւն
է, այն անհրաժեշտութիւն է, ուրիշ ելք չկայ, որպէսզի փրկենք մեր ժողովրդին նոր դաժան ճնշումներից, հալածանքներից ու կոտորածներից:
ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՄԱՀ
Չստանալով ոչ մի պատասխան հայկական Հանրապետութեան եւ հաստատութիւնների կողմից, մենք արձանագրում ենք, որ համակարգը մեզ անտեսում եւ շրջանցում է, եւ մենք, որպէս ցեղասպանութիւնից փրկուած սերունդներ, Ձեզ ենք փոխանցում մեր դիմադրութեան ծրագիրը, մենք մեր ճակատագրի դէմ յանդիման չենք ուզում երկրորդ անգամ վերապրել այն վայրագութիւնները, որ ապրել են մեր ծնողները: Մենք ուզում ենք պայքարել: Օգնութիւնը պէտք է լինի ուղղակի, առանց միջնորդութեան: Հայկական դիմադրութիւնը Ձեր կարիքն ունի միայն մի նպատակի համար Սիրիայում հազարաւոր հայ ընտանիքների պաշտպանութեան համար:
ՕԳՆԵՑԵՔ ՄԵՐ ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆԸ
ներդրումներն ուղակիօրէն փոխանցելով՝
CNA ( ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ)
հետեւեալ հասցէով՝ BP61 – 92224 BAGNEUX CEDEX
http://www.western-armenia.eu/soutien.htm
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդ