Ձերդ Մեծություն,
Խորը վշտով ընդունեցինք մարտի 11-ին Ձեր երկրին պատուհասած աղետալի երկրաշարժի պատճառած ավերածութիւններիու և անմեղ զոհերու մասին լուրը: Ճապոնիան այն երկրներէն մէկն էր, որն առաջիններէն արձագանքեց Հայաստանին մէջ տեղի ունեցած 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժին ու շտապեց օգնության ձեռք մեկնել աղետից տուժած հայ ժողովուրդին:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ արտերկրում ապրող հայության կողմէ մեր խորը ցավակցութիւնները կը հայտնենք Ձեզ եւ ճապոնացի ժողովրդին, մեր կարեկցանքի խոսքերը կը փոխանցենք զոհվածների հարազատներուն եւ մերձավորներուն, հոգու արիություն եւ տոկունություն կը մաղթենք երկրաշարժից տուժած ընտանիքներուն:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ` Արմենակ Աբրահամեան