Հայերի ինքնապաշտպանութեան ուժերի, առաջին հաղթանակի օր

Աշխարհասփյուռ հայ ժողովրդին եւ մեր ընկերներին ու գործընկերներին շնորհավորում ենք Հայերի ինքնապաշտպանութեան ուժերի առաջին հաղթանակի կապակցությամբ:

Հայերի ինքնապաշտպանութեան ուժեր սիրիական բանակի հետ համատեղ՝ 2014թ. հունիսի 15-ին, ազատագրեցին հայկական Քեսապը:

Այս օրը պատմության մեջ կմտնի, որպես Արեւմտեան Հայաստանի հայերի
ինքնապաշտպանութեան ուժերի, առաջին հաղթանակի օր:

Հիշեցնենք, որ Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերի
ստեղծման մասին հրամանագիրը Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը ստորագրել էր դեռեւս 2012 թ. դեկտեմբերի 26-ին, իսկ այնուհետեւ 2014 թ. ապրիլին 24-ին, Սիրիայի Լաթաքիա քաղաքում՝ ստորագրել էր Հայկական լեգեոնի ստեղծման մասին հրամանագիրը, նպատակ ունենալով մասնակցել Քեսապի ազատագրմանը:

Մենք այսօր գլուխ ենք խոնարհում Քեսապի կամավորական 1-ին վաշտի հերոս նահատակ Վարդան Անդրիյանի անունի եւ կերպարի առջեւ: Նրա հիշատակը վառ կմնա հայության եւ Հայաստանի պաշտպանության եւ բոլոր իրավունքների իրականացման ու հաստատման համար պայքարի ելած նվիրյալների եւ բովանդակ հայ ժողովրդի սրտում:

Արմենակ Աբրահամեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ

Add Your Comment