Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանի
նախաձեռնութեամբ եւ Բեռլինի Դերսիմի հայ համայնքի անմիջական աջակցութեամբ մայիսի 15-ին Բեռլինի Լուիզեն եկեղեցում տեղի ունեցավ հանդիպում:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանի հրավերով միջոցառմանը մասնակցում էր Թուրքիայի Դերսիմի հայ համայնքի առաջնորդ Միհրան Փրկիչը, ԱԿՈՍ թերթի հայկական բաժնի պատասխանատու Սարգիս Սերոբեանը, ինչպես նաեւ արեւելյան Բեռլինի «Ազատ» համալսարանի սոցիոլոգ, ցեղասպանագետ, մարդու իրավունքների պաշտպան տիկին Թեսսա Հոֆմանը:
Շուրջ հինգ ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվեցին հայութեանը եւ հատկապես Դերսիմի հայութեանը հուզող մի շարք հարցեր:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Բեռլինում դերսիմցի հայերի ներկայացուցիչ Ռեջեպ Կաեանը, իր բոցաշունչ խոսքով եւս մեկ անգամ հաստատեց, որ իրենք հիշում են իրենց արմատները եւ կարիք ունեն վերահաստատելու իրենց ինքնութիւնը:

Բավականին մեծ հետաքրքրութեամբ էին սպասում Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանի ելույթին: Նախագահ Արմենակ Աբրահամեանը ողջունեց, շատ կարճ ներկայացրեց Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Վտարանդի Կառավարութեան աշխատանքները, այնուհետեւ ներկայացրեց մի ֆիլմ՝ կապված մշակութային արժեքների պահպանման եւ մշակութային ցեղասպանութեան արդիական խնդիրների հետ:
Ֆիլմը մասնավորապես նվիրված էր Ջուղայի Խաչքարերի պատմութեան եւ նրանց ոչնչացման խնդիրներին, Արմենակ Աբրահամեանը բոլորի ուշադրութիւնը հրավիրեց մշակութային ցեղասպանութեան խնդիրների վրա, որը Հայոց ցեղասպանութեան շարունակականութիւնն է ուղղված հայոց պատմա-մշակութային քաղաքակրթական արժեքների դեմ:

ԱԿՈՍ թերթի հայկական բաժնի պատասխանատու Սարգիս Սերոբեանը ներկայացրեց փոքրիկ ակնարկ Դերսիմի հայերի ծագման մասին շեշտելով, որ նրանք եղել են արեւապաշտներ եւ հրաժարվել են քրիստոնեութիւնը, որպէս կրոն ընդունելուց:
Այօրվա դերսիմցի հայը իր կրոնով Ալեվի է, այն իր հիմքում ունի Ավեստայի ուսմունքը, նաեւ որոշակիորեն կրում է մահմեդական գաղափարախոսութեան ազդեցութիւնը:
Բելգիայից ժամանած մշակութաբան Հովսեփ Հայրունին ներկայացրեց Դերսիմի հայութեան պատմա-մշակութային տեղեկութիւնները:
Տիկին Թեսսա Հոֆմանը իր ելույթում անդրադարձավ ցեղասպանութեան խնդիրներին, ինչպես նաեւ հայերի իսլամացման խնդիրներին: Նա շեշտեց, որ Թուրքիայում եւ Հայրենիքում ապրող եւ իսլամ ընդունած հայերն ինքնութեան վերականգնման խնդիր ունեն:
Միհրան Փրկիչն իր ելույթում նեկայացրեց Դերսիմի հայութեան խնդիրները եւ իր
շնորհակալութիւնը հայտնեց բոլոր նրանց, ովքեր փորձում են հասկանալ դերսիմցի հայերի իրական խնդիրները: Նա հույս հայտնեց, որ այն աշխատանքը, որը կատարում են հիմա դերսիմցի հայերը, շատ շուտով կտա իր դրական արդիւնքները:
Հանդիպման ավարտի ամփոփիչ խոսքում Պետրոս Դիկչեանը հույս հայտնեց, որ նման հանդիպումները շարունակական կլինեն, քանի որ դրանց միջոցով հնարավոր է դառնում գտնել առկա խնդիրների հնարավոր պատասխանները:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանի
նախաձեռնած հանդիպումը Բեռլինում ավարտվեց: Համանման հանդիպում նախատեսնված է անցկացնել նաեւ Ֆրանսիայում: